ՀՀ կրթության և գիտության նախարար

Հարգելիներս:

Օրերս հայտնի դարձավ, որ տեխնիկական պատճառներով ԵՊՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է TOEFL iBT քննությունների հանձնումը:

Ամերիկյան համալսարանի բակալավրիական ծրագրերի մեկնարկի հետ կապված կտրուկ ավելացել է Հայաստանում տվյալ քննության պահանջարկը: TOEFL iBT անհրաժեշտ է նաև ասպիրանտուրա ընդունվելու համար:

Խնդիրը համակարգի խափանման մեջ է, որի լուծումը տվյալ քննության համար պատասխանատու ամերիկյան կազմակերպության ձեռքերում է, որին ԵՊՀ-ն քանիցս դիմել է խնդրի կարգավորման նպատակով:

ԵՊՀ-ում քննությունների ժամանակավոր դադարեցումը անհանգստացրել է շուրջ 200 երիտասարդների:

ՀՀ ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ միասին միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակում ուսանողների և դիմորդների շահերը պաշտպանելու և խնդրին լուծում տալու ուղղությամբ: 

Մեր քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա ընթացքում:

Խնդրի վերաբերյալ ահազանգը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել