Երգչուհի Սոֆի Մխեյանն ու «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակչի մասնակից Նարեկ Մակարյանն անակնալ են պատրաստում, որը կներկայացվի հաղորդման վերջին թողարկման ընթացքում: Այս մասին NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց ինքը՝ Նարեկը.

«Այնքան հուզված էի, երբ եզրափակիչ դուրս եկա: Անչափ ուրախ եմ, որ կանխազգացողությունս ինձ չդավաճանեց: Շնորհակալ եմ Սոֆի Մխեյանին, որ ինձ հետ այսքան ժամանակ պարապել է: Կարող եմ ասել, որ շատ բան եմ սովորել նրանից: Նաեւ ավելացնեմ, որ ես եւ Սոֆին հաճելի անակնկալ ենք մատուցելու բոլորին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել