«Նախօրեին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և սուտ մատնություն կատարելու մեղադրանքներով 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նախկինում 10 անգամ դատապարտված 55-ամյա Աշոտ Դաշտոյանը:
 
Դատապարտյալը, հասկանալի է, նախկին 10 դատապարտումների օրինակով, այս անգամ էլ էր «կատարվածի համար զղջում»:
Ըստ մեղադրանքի՝ 1999 թ. ծնված անչափահասը 2014 թ. օգոստոսին Վեդի քաղաքից եկել է Երևան: Ապրուստի և բնակության միջոցներ չուներ: Պատահականորեն ծանոթացել է Դաշտոյանի հետ, ով իրեն առաջարկել է վարձակալական հիմունքներով բնակվել իր տանը:
 
Որոշ ժամանակ համատեղ բնակվելուց հետո Դաշտոյանը անչափահաս աղջկան առաջարկել է մարմնավաճառությամբ զբաղվել, ինչին նա համաձայնել է»,-գրում է թերթը:    
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել