Սերիալներից ճանաչում ստացած դերասանուհի, պարուհի Կայա Խուրշուդյանը մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում իր էպոտաժային կերպարի պատճառով, ու թեև արդեն 5 տարուց ավելի է, ինչ Կայան ոչ մի հեռուստատեսային նախագծում չկա, հանրությունը շարունակում է հետաքրքրվել նրանով: Անհաջող պլաստիկ վիրահատությունն ու դրան հաջորդած հասարակական բուռն արձագանքը Կայային այնքան էին հունից հանել, որ դերասանուհին մի շրջան որոշեց առհասարակ չշփվել համացանցում ու անգամ հեռացրեց իր լուսանկարը: Սակայն հիմա, երբ հետևում ես Կայայի էջին, ակնհայտ է, որ դերասանուհու մոտ ամեն ինչ լավ է:

Նախ՝ Կայայի կյանքում շատ կարևոր տեղ են զբաղեցնում կենդանիները, որոնցից մի քանիսին նա տանն է  պահում: Մասնավորապես՝ Կայայի տանն ապրում է պուդել շնիկ, կապիկ, իսկ հիմա արդեն նաև հասկի տեսակի շուն: Երկրորդ՝ Կայայի այդքան քննարկված շուրթերը հիմա արդեն այլևս չունեն նախկին տեսքը: Դրանք չափավոր են ու բոլորովին գռեհիկ չեն: Ժամանակի ընթացքում են Կայայի շուրթերը փոխել իրենց տեսքը, թե դերասանուհին վիրահատությամբ է դրանք շտկել, պարզ չէ, սակայն արդյունքն այն է, որ հիմա Կայայի շուրթերը նորմալ տեսք ունեն:

Եվ ամենակարևորը՝ Կայան հիմա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Վլադիսլավ անունով բարետես մի երիտասարդի հետ, ու լուսանկարներն էլ մակագրում է «Գժուկս»: Ո՞վ է Վլադիսլավը, և ի՞նչն է կապում նրան ու Կայային, այնքան էլ պարզ չէ, սակայն այն, որ վերջին շրջանում Կայայի երջանկությունն ակնհայտ է, երևում է նաև լուսանկարներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել