Մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված հարձակումը լակմուսի թղթի նման բացահայտեց հասարակության ներսում անառողջ երևույթներ, որոնք մինչ այդ տեսանելի էին բացառապես մասնագիտական տեսանկյունից: Այդ երևույթներին հատիկ-հատիկ կանդրադառնամ հետագա գրառումներում, սակայն սկզբի համար կցանկանայի ստանալ հետևյալ հարցի պատասխանը: 
Զինված հարձակման օրերին տեղեկատվությունը հիմնականում երկու աղբյուրից էր՝
1. Պաշտոնական տեղեկատվություն
2. Զինված խմբի կողմից տարածվող տեղեկատվություն
Այս երկու աղբյուրները համարյա միշտ էական հակասությունների մեջ էին և այսօր՝ արդեն 1 տարի անց, ժամանակն է գնահատական տալու այս երկու տեղեկատվական աղբյուրների հավաստիությանը:
Զինված խմբի կողմից տարածվող տեղեկատվության անհավաստիությունը համարյա միշտ ապատեղեկատվության մակարդակի էր: Հիշեցնեմ Ալֆայի ժամանման, Պավլիկի ոտքերի կտրելու, լացող բժիշկների, նախապատրաստվող գրոհի, սարի թաղում «զոհված» 2 տարեկան երեխայի, համակարգը լքած ու ծռերի կողմն անցած ոստիկանների մասին ագրեսիվ տարածվող ապատեղեկատվությունը: 
Ովքեր չգիտեին, տեղեկացնեմ, որ մենք ունենք պետություն, որն էլ նման իրավիճակներում իրականացնում է հասարակության պաշտոնական և հավաստի տեղեկատվության հրապարակումը:
Ուշադրություն, հարցս.
Եթե կա որևէ մեկը, ով այդ օրերին ՈՐևԷ անհավաստիություն է նկատել պաշտոնական լրահոսում, թող արձագանքի այս գրառմանը: 
Խնդրում եմ, պաշտոնական տեղեկատվության անհավաստի լինելու ձեզ հայտնի թեկուզ մեկ դեպքը մտցրեք աչքս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել