Խոյ
Օրվա ընթացքում պետք է զգույշ լինես, անհաջողություններն այսօր մի փոքր ավելի շատ կլինեն: Այնքան էլ բարենպաստ օր չէ ճանապարհորդության, նոր ծանոթությունների հաստատման համար: Կենտրոնացիր քո գործերի վրա՝ աշխատելով չխառնվել ուրիշներին խնդիրներին:

Ցուլ
Չի բացառվում՝ անախորժություններ առաջանան: Դու առաջնորդվում ես քո ցանկություններով՝ առանց հաշվի առնելու մտերիմներիդ կարծիքը: Դժվար թե կարողանաս իրականացնել ծրագրերդ: Միգուցե ֆինանսական կորուստներ լինեն:

Երկվորյակ
Բարենպաստ օր է, կկարողանաս հարթել հարաբերություններդ մտերիմներիդ հետ, լեզու գտնել քեզ համար թանկ մարդկանց հետ: Կունենաս հրաշալի գաղափարներ, և միգուցե շուտով դրանք իրականանան: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է վատանա ինքնազգացողությունդ:

Խեցգետին
Հիանալի օր է ընկերների հետ շփման, նրանց հետ ժամանակ անցկացնելու համար: Չի բացառվում նոր համախոհներ, գործընկերներ գտնես: Շատ լավ կանցնի ճանապարհորդությունը: Կարող ես անսովոր և հետաքրքիր իրեր գնել: Երեկոյան միգուցե անսպասելի հանդիպում ունենաս:

Առյուծ
Գաղափարներդ հիանալի կլինեն, սակայն չես մտածում դրանք իրականացնելու մասին: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելիս հնարավոր է տարաձայնություններ առաջանան: Խորհուրդ է տրվում խուսափել ճանապարհորդությունից: Հնարավոր է ֆինանսական կորուստներ լինեն:

Կույս
Բարենպաստ օր է քո առջև դրված առաջադրանքները լուծելու, քեզ անհանգստացնող հարցերը կարգավորելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման համար, կստանաս աջակցություն՝ գաղափարներդ իրականացնելու համար: Կարող ես փաստաթղթեր ստորագրել:

Կշեռք
Կկարողանաս կարգավորել հարաբերություններդ: Դու չես մոռանում խնդիրներիդ մասին և անգամ ժամանակ ես գտնում՝ դրանք իրականացնելու համար: Հիանալի օր է ճանապարհորդելու համար, հատկապես ռոմանտիկ ուղևորության մեկնելու համար:

Կարիճ
Ամեն ինչ անում ես հաղթանակի հասնելու համար, սակայն ոչ միշտ ես ցանկալի արդյունքի հասնում: Մի կորցրու լավատեսությունդ: Կկարողանաս լեզու գտնել քեզ հարազատ անձնավորության հետ: Բարենպաստ օր է նոր ծրագրերի վրա աշխատելու համար:

Աղեղնավոր
Չնայած դժվարություններին՝ հնարավորություն կունենաս հաջողության հասնել: Կարող ես լայնամասշտաբ ծրագրեր նախաձեռնել: Հիանալի կանցնեն ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները: Ստեղծագործական աշխատանքով կարող ես զբաղվել երեկոյան:

Այծեղջուր
Օրը հանգիստ կանցնի, եթե չհիշես նախկին խնդիրներիդ մասին: Պետք չէ անձնական կյանքում արմատական փոփոխություններ անել, իսկ եթե շատ ես ցանկանում, ապա շատ զգուշությամբ արա դա: Գաղափարներդ այնքան էլ լավը չեն, ինչպես թվում է:

Ջրհոս
Ընդհանուր առմամբ, վատ օր չէ: Միգուցե վտանգավոր իրադարձությունների կենտրոնում հայտնվես: Խորհուրդ չի տրվում կարևոր գործերով զբաղվել, գործարքներ կնքել, թանկարժեք իրեր գնել: Լավ օր չէ նաև իմիջային փոփոխություններ անելու համար:

Ձկներ
Դու գործնական ես, սակայն ոչ միշտ ես օգտագործում հմտություններդ, այդ պատճառով հնարավոր է խնդիրներ և կոնֆլիկտներ առաջանան: Խորհուրդ չի տրվում ֆինանսական հարցերով զբաղվել: Ինչ էլ որ անես, աշխատիր առանց շտապելու. այսօր այն քեզ կխանգարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել