Ինչու է Նավալնին կարողանում մոբիլիզացնել հանրությանը, իսկ Ռուսաստանի մյուս ընդդիմադիրները ֆիասկոյի են ենթարկվել:
Իմ կարծիքով՝ հիմնական պատճառներն են.
1. Նա շատ կոնկրետ խնդիր է դնում` կոռուպցիա, որի դեմ պայքարը չի պայմանավորում արտաքին օրակարգերով և չի ներկայանում որպես Արևմուտք-Ռուսաստան աշխարքաղաքական պայքարի մարտիկ,
2. չի գաղափարականացնում խնդիրը, որի հետևանքով նրան են միանում թե՛ լիբերալները, թե՛ ազգայնականները, թե՛ կոմունիստները, թե՛ կրոնական, ազգային և այլ բազմազան փոքրամասնություններն ու մեծամասնությունները:
3. թույլ չի տալիս, որ իրեն միանան ներկա և նախկին կուսակցական ու մերձկուսակցական գործիչները, տարաբնույթ ավանտյուրիստները, առիթ որոնողները, յուղ վառողները, տարաբնույթ հաճախորդները, նոր և հին ընդդիմությունները, որոնք, բնականաբար, կծախեն, կայլասերեն ու կհեղինակազերծեն ցանկացած նախաձեռնություն:
-
Որքան խնդիրը պարզ և հստակ է, այնքան այն համոզիչ և ազդեցիկ է: Իսկ ի՞նչ է նա ասում․ ընդամենը մի շատ պարզ բան՝ գողերը պետք է նստեն: Ու վերջ: Ցանկացած այլ «բարդ» միտք արտահայտելու դեպքում կարող եք համարել, որ նա արդեն վերջացած է, ինչպես իր անհաջողակ և արդեն խղճուկ նախորդները:
Կարճ ասած՝ ԿՈՒԺ, քեզ եմ ասում, ԿՈՒԼԱ, դու հասկացիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել