Պարոնայք Հայրիկյաններ…..
1988 թվականին Հայաստան ներթափանցեց 17 տարի ազատությունից զրկված մեր անկախության սիմվոլը: Սիմվոլը բավականին լայն անձագանք գտավ քաղաքական և հասարակական շրջանակներում: Սակայն հետագայում այն կորցրեց իր եզակիությունը: Իսկ վերջերս այն վաճառվեց: 20.500.000 դրամով գնվեց մեր «հոլանդացի կիսակառավարության» կողմից: Մեզ զրկեցին մեր անկախության սիմվոլից: Սիմվոլի շրջապտույտը Հայաստանում ավարտվեց, սակայն խոստացավ վերադառնալ 17 տարի անց: Առաջ դեպի ապահով Հոլանդիա:
Եվ այսպես սինվոլը հիմա լայն արձագանք է տեսնում հոլանդացի կիսատղամարդների շրջանակներում: Սիմվոլին դիմավորեցին օդանավակայանում և մեր հասցեին հնչեցրեցին վիրավորական արտահայտություններ: Հայրերը ինչպես միշտ չգնահատեցին իրենց արժեքները:
Իսկ նա այնտեղ արդեն ուխտ է կապել բոլոր ընտրություններում լինել նախագահի թենկածու…..
17 տարի հետո սերունդները քարոզարշավին կլսեն, թե ինչպես Պարույր Հայրիկյանը միայնակ դուրս եկավ Ռուսական ԿԳԲ-ի դեմ և ստացավ մահացու հարվածը: Անկախության դրոշը կրկին կբարձրանա Հայաստանում: 
Սակայն մինչ այդ դեպքերը կկատարվեն, Հայաստանում արդեն կբարձրանա Արդարության դրոշը: Հայաստան կներթափանցեն Արդարության կրողները:
Առողջացեք, պարոն Հայրիկյան, а сдачу оставьте себе...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել