Երեկ նշվեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական՝ Հայաստանի տարածքում առաջին պետական թատրոնի հիմնադրման 90 ամյակը: Հանդիսությանը ներկա էր երկրիս նախագահը... Զարմանալին ու ցավալին այն էր, որ հոբելյանի առթիվ որևէ պարգևատրում չեղավ, ՀՀ նախագահը չկամեցավ ըստ արժանվույն գնահատել որևէ բեմադրիչի ու դերասանի աշխատանք, տոնն իմաստավորել նաև պետական պարգևներով... Գուցե պատճառն այն էր, որ նախագահը թատրոնի մոտ տեսել էր սերիալներում նկարահանվող սունդուկյանցիների ավտոմեքենաներն ու մտածել, թե եթե մարդիկ ավտոմեքենա ունեն, պատվավոր կոչումներն ու պարգևները նրանց ինչի՞ն են պետք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել