Image may contain: 1 personԹեհրանյան ահաբեկչությունների հետ կապված չափազանց կարևոր և ուսանելի մի հանգամանքի վրա կուզենայի հատուկ ուշադրություն հրավիրել՝ հաշվի առնելով նաև այն, որևէ երկիր փաստացիորեն ապահովագրված չէ նմանատիպ ճգնաժամերի հավանականությունից:

Միանգամից երկու կարևոր և նշանակալի կետում ենթարկվելով ահաբեկչական հարձակման ո՛չ իրանական քաղաքական դաշտը, ո՛չ անվտանգության մարմինները, ո՛չ հասարակությունը և ո՛չ էլ ԶԼՄ-ները չդրսևորեցին խուճապի կամ խառնաշփոթի ամենափոքր նշույլ իսկ:

Ահաբեկչական հարձակման հետ կապված, որպես կանոն, լրջագույն ճգնաժամի կառավարումը, դրա կարգավորումը և հետևանքների վերացումն Իրանի պարագայում ընթացան օրինակելի և ինչ-որ տեղ նաև նախանձելի արագությամբ, հանդարտությամբ ու կազմակերպվածությամբ:

Ըստ էության, նման գործելաոճով իրանցիները կոտրեցին գրեթե համընդհանուր ընդունելություն գտած ևս մեկ կարծրատիպ, համաձայն որի՝ «արևելյան թափթփվածությունը» թույլ չի տալիս, այսպես կոչված, արևմտյան պետական և անվտանգային կառավարման համակարգ չունեցող երկրներին արդյունավետ կերպով դիմագրավել ոչ ստանդարտ իրավիճակները կամ մարտահրավերները:

#մերհարևանԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել