Asekose.am-ը գրում է.

«Արենն արդեն իրեն լավ է զգում, վիրահատություն է տեղի ունեցել, ինչը բարեհաջող է անցել և Արենը կարողանում է կանգնել և նստել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց Արենի ընկերը:

Վերջինիս խոսքով շուտով ռեժիսորին դուրս կգրեն հիվանդանոցից.

«Մի քանի օրից Արենն արդեն իր տուն կտեղափոխվի, ամեն ինչ օր օրի դեպի լավն է գնում»:

Խոսելով դեպքի հանգամանքների մասին՝Արենի ընկերն ասաց.

«Ես միայն կարող եմ ասել՝ սա դժբախտ դեպքի արդյունք է և ուրիշ ոչնչի »:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Արեն Բայադյանին կոտրվածքներով գտել էին Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց:

Asekose.am-ը մաղթում է Արեն Բայադյանին շուտափույթ ապաքինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել