Քիչ առաջ Menu.am-ը «разоблачить Анкаха» օպերացիան է սկսել, բայց այդպես էլ երկար-բարակ չի ուսումնասիրել փաստերը, խոսքերս ու անիմաստ մեղադրանքներ է հնչեցրել։
Այժմ սկսկում է «Удар menu.am-ի բերնին» օպերացիան։
Հարգարժան սիրելիներս, ձեր ոչինչ չասող տեքստում սենց բան եք գրել. «Ankakh Hayastan-ը հետևյալ մեկնաբանության մեջ պնդում է, որ Menu.am-ի կին առաքիչը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկան և ՓԱԽԵԼ» ու սա որակել եք իմ կողմից արված հզորագույն սուտ տեղեկատվություն ու փորձելու եք դատի տալ ինձ։
Հատուկ ձեզ համար հրապարակում եմ shamshyan.com լրատվական կայքից մի հատված, որտեղ երևում է, որ իմ խոսքերի հեղինակը ես չեմ ու ձեր կողմից նշված գրառմանս մեջ էլ եմ հղում արել կայքին։
Էս մեկ։ Ինձ թվումա՝ էս հարցով կարաք թուլանաք ու Շամշյանի հետ ձեր հարցերը պարզեք։
Անցնենք առաջ։ Այո, դուք ճիշտ եք ու ձեր միտքը, որ առաքումը կրճատվի, իրականում «կյանքի է կոչվել», բայց թե ինչ գնով, պարզ երևում է իմ կողմից ձեզ վատաբանվող գրառումների արձագանքից ու լայքերի քանակից։
Հիմա անցնեմ ձեր գրառման ամենախնդալու ու «ահասարսուռ» մասին։
Անկախ Հայաստանը ոչ մի անգամ է «փակվել» Ֆեյսբուքի կողմից, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ինքը երբեք չի վերանա, ինքը միշտ կշարունակի գործել ու ինքը միշտ ասելու է էն, ինչ ճիշտ է, ինչ Անկախ է ու ինչ տեղին է։
Այսքանը։ Թուլացեք, գժուկներ, ու անիմաստ հաղորդագրությունների վրա ժամանակ ծախսելու փոխարեն դասընթացներ կազմակերպեք ձեր մոպեդիստների համար ու օրենք սովորեցրեք։
Լավ եղեք ։)

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել