Ararartnews.am-ը գրում է.

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ 28-ամյա Միհրան Հարությունյանը դարձել է Մոսկվայում կրակոցներով ուղեկցվող ծեծկռտուքի մասնակից: Իր ծանոթի` 34-ամյա Սամվել Ավեդյանի հետ նրանք եղել են ավտոատելիեում: Տղամարդկանց միջև զրույցը շատ կարճ ժամանակում վերածվել է վիճաբանության և ծեծկռտուքի. այս մասին հաղորդել է Life.ru-ն:

Ծեծկռտուքը դադարել է միայն առաջին կրակոցը հնչելուց հետո: Հարությունյանի հետ վեճի բռնվածը վիրավորում է ստացել ոտքի հատվածում. դեպքի վայր ոստիկանություն է ժամանել: Պարզվել է, որ Հարությունյանի մոտ եղել է գրանցված տրավմատիկ ատրճանակ: Միևնույն ժամանակ, թե ըմբիշը, թե տուժողը պնդել են, որ կրակոցը պատահաբար է եղել, երբ ծեծի ժամանակ նրանք դիպել են զենքին:

Ավեդյանը հրաժարվել է հոսպիտալացումից և բողոք չի ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել