Ընտանիք ասելով յուրաքանչյուրս առաջնահերթ հասկանում ենք երեխաներ... Ու որքան շատ լինեն նրանք, այնքան հրաշալի: Հայ հայտնիներն էլ լավ են հասկանում ընտանիքի և երեխաների կարևորությունն ու չնայած իրենց բազմազբաղ գործունեությանը՝ ամուսնանում են, երեխաներ ունենում ու հրաշալի դաստիարակում նրանց:

Սակայն հայտնիներից շատերն էլ, չնայած ամուր ընտանիքին, դեռևս երեխաներ չունեն: Ովքե՞ր են նրանք, որոնցից բարի լուրերի արդեն երկար ժամանակ է, ինչ սպասում ենք: Այս շարքում տեղ են գտել շոուբիզնեսյան այն զույգերը, որոնք արդեն իսկ ժամանակով են ապացուցել իրենց ընտանիքների ամրությունը, սակայն երեխա ունենալու հարցում դեռ չեն շտապում: 

Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանն իրենց ընտանիքը կազմել են 2011թ. ամռանը, սակայն վեցամյա ընտանիքում դեռևս երեխաներ չկան: Զույգը հիմա բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ է, համերգաշարերով ամբողջ տարին շրջում է տարբեր երկրներում ու, ըստ երևույթին, առաջիկայում չի էլ պատրաստվում ուրախացնել հազարավոր երկրպագուներին՝ փոքրիկին սպասելու ավետիսով:

Սիմա Բաղդասարյանն ու նրա ամուսինը՝ Վական, արդեն 5 տարի է, ինչ ընտանիք են կազմել, սակայն այս ընտանիքում ևս համալրում չկա: Սիման հիմա մասնագիտական գործունեությանն է իրեն ամբողջովին նվիրել, նաև սպորտով է զբաղվում: Գեղեցկուհին այն տարիքում է, որ ամեն ինչ հասցնում է, սակայն, պետք է հիշել, որ սա նաև մայրանալու համար է հրաշալի ժամանակահատված:

Յուլիա Ֆինկ և Արտյոմ Կարապետյան ամուսնական զույգը, որն, ի դեպ, ամենասիրվածներից է մեր շոուբիզնեսում, ունի 8 տարուց ավել ամուսնական փորձ: Սակայն այս գեղեցիկ ընտանիքում ևս համալրում չկա. «Երեխա չունենալու դեպքում շատերը բաժանվում են, բայց մենք թև ու թիկունք ենք իրար»,- հարցազրույցներից մեկում ասել է զույգը, ու շեշտել, որ երեխա ունենալու ցանկությունը մեծ է, միայն թե Աստված տա:

Ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի ընտանիքը երկու տարի առաջ է կազմավորվել: Ու չնայած զույգի ընտանիքը դեռ շատ երիտասրադ է, համոզված ենք` «Բա նորություն չունե՞ք» հարցը նրանք ևս հաճախ են լսում:

Նառա Դիլանյանի և Հովհաննեսի ընտանիքը կազմավորվել է 2013թ., ինչպես դերասանուհին է նշում, իր ու Հովհաննեսի երկար տարիների ընկերությունից հետո: Պետք է նշել, որ զույգը այն տարիքում չէ, որպեսզի հապաղի այս շատ կարևոր՝ երեխա ունենալու հարցում: Նառան էլ բազմիցս նշել է, որ շատ է ուզում մայր դառնալ, սակայն դեռ բախտն իրենց չի ժպտում: Հուսանք՝ այս զույգը ևս մոտ ապագայում ծնող կդառնա, ու իրենց երջանկությունն էլ ավելի լիարժեք կլինի:

Ֆելիքս Խաչատրյան և Գոհար Պարույրյան զույգը իր հարաբերությունները շատ գաղտնի ու քողարկված է պահում: Մի բան է միայն փաստ՝ զույգը համատեղ կյանքով ապրում է 2013թ.-ից: Այս զույգը ևս տարիքային առումով շտապելու առիթ ունի: Թե՛ Գոհարը և թե՛ Ֆելիքսը վաղուց են հատել 30-ի սահմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել