Araratnews.am-ը գրում է.
Բրիտանական ոստիկանությունը հայտնել է Լոնդոնի՝ հունիսի 3-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն իրականացնողներից երկուսի անունները. նրանք են՝ 27-ամյա Հուրամ Շազադ Բուտը և 30-ամյա Ռաշիդ Ռեդուանը: Այս մասին հաղորդվում է BBC-ն:
Հուրամ Բրուտտն ամուսնացած է, ունի երեխաներ, և արդեն մի քանի տարի բնակվում էր Լոնդոնում: Նրանով հատուկ ծառայությունները հետաքրքրվել էին 2 տարի առաջ, սակայն որևէ ապացույց չկար, որ նա կարող է ահաբեկչություն նախապատրաստել: Ռեդուանը բնակվում էր Լոնդոում, ուներ Մարոկկոյի և Լիբիայի քաղաքացիություն:
Բորո շուկայի տարածքում հարձակումների հետևանքով զոհվել էր 7 մարդ, վիրավորվել մոտ 50-ը:
Ահաբեկիչները հայտարարությունը տարածել են Amaq տեղեկատվական գործակալության միջոցով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանությունը ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով 12 մարդ էր ձերբակալել: Նշենք նաև, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորումը ստանձնել էր ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը: