Araratnews.am-ը գրում է.

816236

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկում է Norway Chess գերհզոր շախմատային մրցաշարը. մրցաշարին մասնակցելու են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե­Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին:

Norway Chess մրցաշարը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարով: Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողը իրավունք կստանա ընտրելու մրցաշարում իր մեկնարկային համարը: Այնուհետև 2-­րդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կընտրի իր մեկնարկային համարը, և այդպես շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել