Իսպանական Սուեկան ճանաչել ու դատապարտել է ՑեղասպանությունըPanARMENIAN.Net-ը գրում է.

Իսպանական Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Սուեկան դարձել է իսպանական 28-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը:

Ավելի վաղ իսպանական ևս 2 քաղաք՝ մայիսի 3-ին Կույերան և ապրիլի 28-ին Վիլյենան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ հանցանքը դատապարտած քաղաքների ցանկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել