Araratnews.am-ը գրում է.

qatar-The-country-with-the-highest-salaries-free-electricity-and-water

5 արաբական երկրներ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը և Արաբական Միացյալ Էմիրությունները, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ. հաղորդում է Reuters գործակալությունը:

Կատարը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և արաբական պետություններում ներքին իրավիճակը ապակայունացնելու մեջ:

Դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին առաջինը հայտարարել է Բահրեյնի Թագավորությունը: Ապա նույն հայտարարությանը միացել են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը և ԱՄԷ-ն:

Բահրեյնը հայտարարել է երկրների միջև օդային և ծովային հաղորդակցությունը դադարեցնելու մասին և արգելել իր քաղաքացիների մուտքը Կատար։ Սաուդյան Արաբիան ևս դադարեցրել Կատարի հետ տրանսպորտային հաղորդակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել