Похожее изображениеԱսում են վախ ապրում են բոլոր մարդիկ: Կենդանին վախենում էմիայն  վտանգերից,իսկ մարդը շնորհիվ իր երևակայությանվախենում է  նաև երևակայական դժվարություններից,որոնք ինքն է ստեղծում:

Ասում են նաեւ , որ ստեղծել նոր վախ հեշտ է,իսկ սպանել այն շատդժվար ` դրա աննյութական լինելու հետևանքով: Բայց  սպանելուց առաջ  պետք է  ճանաչենք մեր վախերը :

Օրինակ պարզվում է, որ հայերի մի ստվար զանգված տառապում է աբուլտոֆոբիայից՝ վախ լվացվելուց և ջրային պրոցեդուրաներից, հակառակ դեպքում Երեւանի տոնավաճառի առաստաղից կախված չէին լինի հետեւյալ բովանդակությամբ աղերսագիր- խնդրանքները՝

«Հարգելի հաճախորդներ ջան խնդրում ենք լողացեք նոր եկեք տոնավաճառ»:

Քիչ  չեն նաեւ մեր երկրում  կատոպտոֆոբիայից տառապող՝ հայելիներից վախեցող մարդիկ: Նրանց կարելի է հանդիպել ամենուր՝ անթրաշ, անլվա:

Ատամնաբուժերը անկասկած կհաստատեն իմ խոսքը, որ հայերի մեջ առկա է  ադենտոֆոբիա՝վախ ատամներից եւ  դենտոֆոբիա՝  վախ ատամնաբուժից, ինչի պատճառով, երբ «հիսուն տարին  չոքում է »մեր քաղաքացիներից  շատերի դուռը ,  նրանք որոշում են հաղթահարել այդ երկու վախերը՝  ընդմիշտ հրաժարվելով սեփական ատամներից, իրենց նվիրելով մի զույգ պրոտեզ:

Իսկ անտոֆոբիայով անշուշտ տառապում են հայ տղաներից շատերը, ու որպեսզի իմանաք դա ինչ տեսակ վախ է , այցելեք ցանկացած ԲՈՒՀ եւ սեւազգեստ ուսանողությանը հադիպելով անմիջապես կկռահեք  ինչի  մաին է խոսքը՝ վախ գույներից: 

Ու  չնայած ,որ գրքի մայրաքաղաք է հռչակվել մեր անգրախանութ Երեւանը ,բայց միեւնույնն է դա չի օգնի, որպեսզի  ձերբազատվենք մեր ազգային նորօրյա վախից՝  բիբլիոֆոբիայից՝ վախ  գրքերից ու գրադարաններից:

Հայ գրականության ու երգարվեստի մեջ քիչ  չեն գովերգերը ծառերի մասին՝ սկսած բալենուց, բարդու, ուռենու եւ կամ ծիրանի ծառերից մինչեւ կենաց ծառը ,բայց փաստերը վկայում են, որ մենք՝ հայերս վախենում ենք  ծառերից՝ դենդրոֆոբիա ու մեր վախը վերացնելու փոխարեն  ծառերն ենք վերացնում:   

Մեր աղջիկներն ամենից շատ տառապում են դոմատոֆոբիայից՝ տուն մնալու վախից, դրա համար էլ  օրըստօրե նրանց կոշիկների կրունկները  երկարում են  ու ծանրանում  շպարի պայուսակները, դրա հետ մեկտեղ բարձրանում է  արտասահմանյան ընկերությունների գերշահույթը, որոնք  գայթակղող  շուրթեր ու թանկարժեք փայլ են խոստանում դոմատոֆոբիայից տառապող հայուհիներին:

Մեր աղջիկներից ոմանց  նաեւ մշտապես ուղեկցում է սոցիոֆոբիան՝ հասարակությունից, ուրիշների գնահատականից վախը, ու դրա համար էլ ամուսնանում են ոչ թե սիրելով  այլ վախից:  

Հայերի մեջ ամենատարածված վախերից է նոմոֆոբիան՝ վախ առանց հեռախոս մնալուց,  իսկ այդ վախից տառապում են ոչ միայն մեծերը, որոնց ամեն մի ձեռքում մի հեռախոս է  ՝մի քանի հեռախոսահամարով, այլեւ փոքրերը, որոնք առանց գրքի ու տետրի դպրոց կգնան, բայց առանց հեռախոսի՝ երբեք:

Պարզվում է, որ «մենք քաջ տոհմի զավակներս» ունենք որոշակի վախեր,իսկ դրանց հաղթահարելու համար առաջին հերթին պետք է հաղթահարենք կայրոֆոբիան՝ վախը փոփոխությունից:

Ժորժ Համյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել