Ցավոք սրտի, մեր մեջ օր օրի ավելանում են «հավատացյալ փարիսեցիները», եկեղեցու ներսում բոլոր պատերը համբուրելով, Սբ. Պատարագն ու Ժամերգությունն անգիր երգելով, միևնույն ժամանակ Սբ. Հաղորդության հերթի մեջ վիրավորում են իրար, եկեղեցուց դուրս գալուց հետո բամբասում հոգևորականներից կամ ընկերներից ու գործով երբեք չեն ապացուցում իրենց սերը դեպի Աստվածորդին: Բարեպաշտությունն ու սերը պետք է գործով ապացուցել, ոչ թե փարիսեցու նման վարվել, մատնացույց անելով ուրիշների թերությունները՝ փորձել բարձրացնել իր անձը... Եթե դու անգիր գիտես Աստվածաշունչը, դա դեռ ոչինչ չի նշանակում, ախր Հավատքն առանց գործերի մեռած է.................

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել