«168 ժամ»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

-Պարոն Քոչարյան, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ստատուս-քվոն այլևս անհնար է պահպանել: Ի՞նչ է դա նշանակում, հնարավո՞ր է՝ միջազգային հանրության կողմից նոր, ավելի վճռական քայլեր լինեն:
 
-Գիտեք ինչ, պետք է հասկանալ ինչ է ստատուս-քվոն: Դա ներկա վիճակն է: Եթե Ադրբեջանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը, դա ստատուս-քվոյի փոփոխություն է: Ստատուս-քվոյի տարբեր փոփոխություններ կան, դրա համար պետք է հասկանալ: Այսօր հանրու­թյունը, ասելով ստատուս-քվո, ի նկատի ունի այն իրավիճակը, որը պայթյունավտանգ է նոր ռազմական գործություններով: Դրա մասին է խոսքը, որովհետև խնդիրը ոչ թե կայանում է նրանում, որ այս իրավիճակն է, այլ սա մի­ջանկյալ իրավիճակ է, որից հետո պետք է ինչ- որ փոխզիջումների կամ ինչ-որ արդյունքի հասնենք: Բայց այս իրավիճակն ինքն իր մեջ վտանգ է պարունակում, որ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները: Այդ վտանգի տեսակետից, իհարկե, բոլորի համար անընդունելի է: Հայկական կողմի հա­մար էլ է անընդունելի: Բայց երբ ստատուս- քվո ասվածը փորձում են կապել կարգավոր­ման հետ, դրանք տարբեր բաներ են: Կարգա­վորումը փաթեթային լուծում է: Մյուս կողմից կարելի է նաև այլ հարցադրում անել: Երկու միջնորդներն արդեն անվանական խոսում են կողմերից մեկի՝ Ադրբեջանի մասին, իսկ դրա մասին իրենք տարիներ շարունակ խոսում էին անուղղակի: Ակնհայտ էր իրենց հայտարարու­թյուններից՝ հասցեատերն ով է, բայց անունը չէին տալիս: Այս անգամ անունն էլ տվեցին: Այստեղ կարող է փոխվել նաև որոշակի առու­մով միջնորդների վերաբերմունքը: Վերջինիս համբերության բաժակը լցվում է:

-Ինչպե՞ս կփոխվի նրանց վերաբերմունքը, դա ինչպե՞ս կարտահայտվի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցնե՞ր կկիրառեն:
 
-Արդեն անունն են տալիս, Վիենայում հավաքվում ասում են՝ պետք է ամրապնդել: Դա ո՞ւմ է ուղղված: Չէ՞ որ բոլորիս համար ակնհայտ է, թե ում հասցեին է դա ուղղված: Այնպես չի լինում, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական 3 անդամներ, որ միջնորդ են, միանգամից բոլոր հարցերը լուծեն: Բայց քայլ առ քայլ մեր աչքի առջև տեղի է ունենում փոփոխություն, և մենք պետք է գիտակցենք, որ կոշտանում է նաև միջնորդների դիրքորոշումը հենց Ադրբեջանի նկատմամբ, և դրա հիմնական պատճառը ոչ թե մեր քարոզչությունն է, այլ հենց Ադրբեջանի դեստրուկտիվ քայլերն են:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել