1. Գնահատեք գույնը
Լավ, հյութեղ ելակը պետք է վառ կարմիր գույնի լինի: Եթե ելակը մուգ կարմիր է, ապա այն, ամենայն հավանականությամբ, արդեն սկսել է փչանալ կամ այն աճեցվել է նիտրատներով:

Իհարկե, մեկանգամյա օգտագործման դեպքում այն օրգանիզմին վնաս չի պատճառի, սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում նման ելակը սառեցնել կամ պատրաստել մուրաբա:
Իսկ եթե ելակի ծայրերը սպիտակ են, ապա դա նշանակում է, որ այն դեռևս չի հասել և կարող է թթվաշ լինել:

 Картинки по запросу Оптовик поделился, как выбрать правильную клубнику: 5 секретов, чтобы не ошибиться

2. Ուշադրություն դարձրեք հատապտղի պոչերին

Ելակի որակի ևս մեկ ցուցանիշ են հանդիսանում նրա պոչերը:
Ելակի պոչերի վրա առակ տերևները պետք է լինեն կանաչ ու «մսոտ»: Դա նշանակում է, որ ելակը  նոր են հավաքել (մեկ օրից ոչ ավելի ուշ):

 

Դեղնած պոչերը վկայում են այն մասին, որ ելակը հավաքել են մի քանի օր առաջ, և այն թարմ չէ: Խորհուրդ չի տրվում գնել նաև առանց տերևների ելակ, քանի որ դա ևս, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ հատապտուղը հին է, չէ՞ որ տերևները կարող են «մատնել» հատապտղի թարմության ժամկետը:

 

3. Ուշադրություն դարձրեք սերմերի վրա

Ուշադրություն դարձրեք  հատապտղի մակերեսի վրա առկա սերմերին: Եթե սերմերը  ուռուցիկ են, ապա հատապտուղը, ամենայն հավանականությամբ, դեռևս հասած չէ, իսկ եթե նրանք գտնվում են  մի փոքր խորության վրա, ապա դա նշանակում է, որ հատապտուղը լավ հասած է:
Որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել ելակ, անպայման ուշադրություն դարձրեք նրա գույնին, պոչերին ու սերմերին, և դա թույլ չի տա ձեզ սխալվել ընտրության մեջ:

 

4. Բույրը

Ելակ գնելիս ցանկալի է նրանից հոտ քաշել, քանի որ լավ, հյութալի ելակից պետք է ուժեղ ելակի հոտ գա: Դեռևս չհասած ելակից ևս հոտ է գալիս, սակայն շատ թույլ ու ոչ արտահայտիչ:

 

5. Հատապտղի չափերը

Ելակի չափերը ամենևին էլ կապված չեն օգտագործված նիտրիտների քանակության հետ, դա ընդամենը կապված է հատապտղի տեսակից:


Գոյություն ունեն խոշոր ու մանր տեսակի ելակներ և փոքր տեսակի ելակին ոչ մի տեսակի նիտրիտ չի կարող օգնել դառնալ ավելի մեծ:


Այսինքն՝ ելակի չափը նրա որակի հետ ոչ մի կապ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել