PanARMENIAN.Net-ը գրում է.
Քաղաքաշինության պետական կոմիտեում քննարկվել է Երևանի Արշակունյաց պողոտայի տրանսպորտային հոսքերի կարգավորման նպատակով ստորգետնյա ճանապարհի կառուցման հարցը:
Նման տարբերակ է քննարկվել պողոտայի ծանրաբեռնվածության վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
Խորհրդակցության բոլոր մասնակիցները դիրքորոշում են հայտնել առաջարկի վերաբերյալ, նշելով, որ այն կարելի է դիտարկել որպես խնդրի լուծման տարբերակ, այլ ոչ՝ վերջնական լուծում:
Ստորգետնյա ճանապարհի կառուցումը ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի առաջարկն է:
Արշակությաց պողոտայի երկարությունը 7 կմ-ից ավելի է:
Նյութի աղբյուր՝ http://panarmenian.net/arm/news/241013
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել