ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն խստացրել է վիզայի տրամադրման կանոններըPanARMENIAN.Net-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է մուտքի արտոնագրերի տրամադրման կանոնները՝ նոր հարցաշար սահմանելով հայցորդների համար: Այն մի քանի նոր կետ է ներառում, այդ թվում առաջարկվում է նշել անունը, որով օգտատերը գրացված է սոցցանցերում, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով:

Ըստ նոր կանոնների, ԱՄՆ հյուպատոսությունների աշխատակիցները գրանցելու են նաև վիզա ստացողի բոլոր նախկին արտասահմանյան անձնագրերի համարները, անունները սոցցանցերում, որոնցից նրանք օգտվել են վերջին 5 տարում, ինչպես նաև նրանց մանրամասն կենսագրությունը վերջին 15 տարվա համար՝ բերառյալ աշխատավայրերն ու ուղևորությունները: Այդ հարցերը հարցաշարում նշված են որպես ոչ պարտադիր, սակայն պատասխանների բացակայությունը կարող է ձգձգումների կամ մերժման պատճառ դառնալ:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

ԱՄՆ-ն մոտ 185 մլն դոլար է կորցրել գործարար ուղևորությունների ամրագրումից հրաժարվելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել