ԵՏՄ-ում խաղալիքներին ներկայացվող պահանջները կարող են խստացվելPanARMENIAN.Net-ը գրում է.

ԵՏՄ անդամները, այդ թվում Հայաստանը, կոչ են անում խստացնել խաղալիքներին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, առաջարկվում է ամբողջությամբ արգելել ֆտալատների մի քանի տեսակներից պատրաստված խաղալիքները: Ըստ հասարակական կազմակերպությունների ակտիվիստների, դրանք վտանգավոր են առողջության համար:

Ակտիվիստները ստուգել են մանկական խաղալիքները, որոնք կան ԵՏՄ երկրների շուկայում: Լաբորատոր հետազոտության արդյունքները վկայում են, որ բոլոր նմուշները ֆտալատների մի քանի տեսակներ են պարունակում, ասել են «Ռուսաստանի Գրինփիսում»:

Որոշ խաղալիքներ, որոնք ունեին «ֆտալատ չի պարունակում» մակնշումը, այնուամենայնիվ պարունակում էին այդ թունավոր նյութը:

Ֆտալատները կարող են էնդոկրինային համակարգի խախտումներ առաջացնել և հանգեցնել ճարպակալման, անպտղության և նույնիսկ քաղցկեղի: Ինչպես հայտարարել է «Ազնիվ խաղալիքներ» նախագծի ղեկավար Նինա Լեսիխինան, հատկապես զգայուն են այդ առումով փոքր երեխաները, գրում է «Կոմերսանտը»:

Ըստ նրա, ֆտալատների կիրառումը մանկական խաղալիքների արտադրության մեջ արգելված է ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Չինաստանում:

Ակտիվիստները նաև խնդրում են ԵՏՄ «Խաղալիքների անվտանգության մասին» կանոնակարգում արգելք սահմանել պոլիվինիլքլորիդից խաղալիքների պատրաստման համար, և պահանջ՝ նշել բոլոր վնասակար նյութերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել