Похожее изображениеԱղքատության շոշափելի ծավալ ունեցող մեր նման երկրում երբեմն անգամ հատվածային դրական նախաձեռնություները, որոնք, սակայն, ոչ միշտ են հիմքային խնդիրների լուծմանն ուղղված, այլ իրենց մեջ նաև կոնկրետ շահեր սպասարկելու ենթատեքստ ու դրանց PR սպասարկում են պարունակում, հանրային մակարդակում լրջագույն անհանդուրժողականության են հանգեցնելու:

Նման իրավիճակում ասուլիսները, «փորձագիտական» օբյեկտիվ ու սուբյեկտիվ մեկնաբանությունների դաշտ ներմուծումը, վիճակագրությունը, հղումները «հին» ճշմարտություններին, սեփական դիրքորոշումները հիմնավորող օրիգինալ տեղեկատվական լուծումները չեն օգնի իրավիճակի կարգավորման հարցում: Ավելին՝ կսրվի ներհասարակական անտագոնիզմը, որը տնտեսական ծայրահեղ վատ վիճակի հետ միասին կհանգեցնի հուսալքման նոր ալիքի, նոր ցնցումների ու արտագաղթի նոր ծավալների: Այն, իհարկե, կարող է օգտագործվել նաև ներքաղաքական, ներթիմային ուժային հարաբերակցության փոփոխման առումներով:

Զուգահեռ իրականությամբ ապրելը միգուցե տեղեկատվական հոսքերի ուղղորդման տեսանկյունից լավ է, սակայն ռազմավարական հեռանկարում մեծ խնդիրների է հանգեցնելու, որոնք միգուցե ինչ-որ կետում կարող են թե՛ պետության, թե՛ հասարակության համար անհետադարձելիության սահմաններ հատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել