Araratnews.am-ը գրում է.

630_360_1448548508-9973-glava-mid-turtsii-mevlyut-chavushoglu-foto-aa

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների՝ Ինջիրլիք ռազմաբազա այցելելությունը  հնարավոր չէ:

Ինջիրլիքում գտնվում է Գերմանիայի 250 հոգանոց զորախումբը, որին պարբերաբար այցելում են գերմանացի պատգամավորները: Սակայն թուրք-գերմանական հարաբերությունների լարվածության պատճառով Թուրքիան հրաժարվում է Գերմանիային իր զինվորականներին տեսակցելու թույլտվություն տրամադրել:

Թուրքական «Diken» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն իր հայտարարությունը բացատրել է Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքով:

«Խնդիրներ կան Թուրքիայի հանդեպ Գերմանիայի պահվածքում: Նկատել ենք, որ Գերմանիան աջակցում է Թուրքիայի դեմ յուրաքանչյուր նախաձեռնություն: Նման պայմաններում հնարավոր չէ, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացենք գերմանացի խորհրդարանականների առջև»:

Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկա երկուշաբթի նախատեսվում է Գերմանիայի արտգործնախարար Սիգմուր Գաբրիելի այցը Թուրքիա: Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ գերմանացի գործընկերոջ հետ կքննարկվեն երկու երկրների միջև առաջացած խնդիրները և, եթե գերմանական կողմը դրական քայլեր անի, Թուրքիան կվերանայի Ինջիրլիքի հարցում իր դիրքորոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել