«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվում էր վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական նիստը: Մեղադրող դատախազը ներկայացրեց իր մեղադրական ճառը՝ պա­հանջելով Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Մեղադրողի ճառից հետո միջնորդություն ներ­կայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը՝ պահանջելով նույն հոդվածով նախատեսված առավելագույն պատիժ: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 20-ը: Հաջորդ նիստին պաշտպա­նական ճառով հանդես կգա Նարեկ Խա­չատրյանի պաշտպան Վարդուհի էլբակյանը:


Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանը մե­ղադրվում է Ստեփան Հակոբյանի հետ նախ­նական համաձայնությամբ, նախկինում ունե­ցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութա­պես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել