Image resultԲաղադրությունը`

  • Ձու-5 հատ
  • Շաքարավազ-1/2 բաժակ
  • Կակո-4 ճաշի գդալ
  • Փխրեցուցիչ-1 թեյի գդալ
  • Կիտրոնի հյութ-1 թեյի գդալ
  • Ալյուր-1/2 բաժակ
  • Կրեմի համար`
  • Թթվասեր-800 գրամ
  • Շաքարավազ-1 բաժակ
  • Պահածոյացված արքայախնձոր-1 տուփ
  • Ընկույզ-1 բաժակ
  • Մուգ շոկոլադ-75գրամ

Պատրաստման եղանակը`

Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Սպիտակուցը հարել և մի պտղունց աղ լցնել: Դեղնուցը շաքարավազով հարել, սպիտակուցն ավելացնել դեղնուցի վրա, այնուհետև ալյուրը, փխրեցուցիչ և կիտրոնի հյութ:

Խմորը բաժանել երկու մասին, մի մասի վրա կակաո լցնել: Դնել 180C ջեռոցի մեջ` 20-25 րոպե:

Կրեմի պատրաստման եղանակը` թթվասերը շաքարավազով հարել, պետք է ստանալ թեթև կրեմ:

Սպիտակ և շոկոլադե բիսկվիթների 2-3 սմ քառակուսիներով կտրատել: Խմորների վրա թթվասերի կրեմը քսել, ապա ընկույզ և մանր կտրատած արքայախնձոր:

Դրանք այնպես դասավորել, որպեսզի գմբեթի տեսք ստանա: Վերջում էլ թթվասերի կրեմով պատել և դնել սառնարան` 20 րոպե:

Մուգ շոկոլադե ջրային շոգեբաղնիքի վրա հալել և այն լցնել խմորի վրա: Դնել սառնարան 4 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել