Image may contain: sky and outdoorՀետայսու մեր ազգի պարտության ու համախմբվածության բացակայության խորհրդանիշներից մեկը համարում եմ Վաշինգտոնի սրտում գտնվող այս պատմական շենքը։ Սպիտակ տանից երեք րոպե քայլելուց հետո հայտնվում ես այստեղ՝ Վաշինգտոնի Ազգային բանկի շենքի մոտ։ Հիանալի ճարտարապետական գլուխգործոց, որում պետք է լիներ Հայոց ցեղասպանության թանգարանը․․․ Այդպես էր հայտարարվում տասնամյակներ շարունակ։ Սակայն համայնքի ներկայացուցիչների միջև տասնյակ տարիներ ձգված դատական վեճերի արդյունքում շենքի փաստացի սեփականատեր Գաֆեսջյան հիմնադրամը շենքը շուրջ մեկ ամիս առաջ վաճառել է 75 մլն դոլարով։
Գնորդը՝ «Լինքոլն Փրոփերթիզ» ՍՊԸ-ն է, որն այստեղ կկառուցի ժամանակակից օֆիսային շինություն։ Հիմա փորձում եմ պարզել, թե արդյոք հնարավոր է, որ այս կազմակերպությունը կապ ունենա թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, սակայն դեռ ապացույցներ չունեմ։ Իսկ եթե պարզվի, որ դա այդպես է, ուրեմն․․․
Չէ, մենք Ցեղասպանության հարցի շուրջ էլ չենք համախմբվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել