Image result for баку мечети гейдараԲայց Ադրբեջանն, իրոք, ինչպես իրենց պաշտոնական քարոզչությունն է պնդում, «նմանը չունեցող երկիր է», որովհետև միայն այդ՝ մեծամասամբ մահմեդականության շիա ուղղության հետևորդ բնակչությամբ երկրում է հնարավոր Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի փակման արարողությանը հնչեցնել մահմեդական հավատո հանգանակի սուննիական տարբերակը պարունակող աղոթականչ (ազան)՝ հակառակ շիայական ավանդույթի և առանց իմամ Ալիի անվան հիշատակման:

Ընդ որում՝ մուղամի հանրահայտ վարպետ Ալիմ Ղասիմովի կողմից դա արվել է Բաքվի բռնապետի հոր պատվին անվանակոչված Հեյդարի մզկիթի մինարեթից՝ անուն, որը իմամ Ալիի պատվանուններից մեկն է՝ «Առյուծ» նշանակությամբ, ի պատիվ և ի հիշատակ ում էլ շիա մահմեդականներն այն գործածում են մինչև օրս իրենց անձնանվանական համակարգում:

Ըստ էության՝ ստացվում է, որ շիադավան երկրում շիայական առաջին իմամ Ալիի «Առյուծ» պատվանունը կրող մզկիթից հնչեցվել է սուննիական աղոթականչ՝ առանց վերջինիս անվան հիշատակման, ինչը շիա հավատացյալների հանդեպ փաստացի անարգանքի հստակ դրսևորում է:

Հապա, էլ ինչպե՞ս է լինում «նմանը չունեցող երկիրը»:

#բիզիմդիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել