Картинки по запросу erdoganՍտացվում է, որ Էրդողանը աշխարհի միակ տղեն է, ով կարող է Վաշինգտոնում ԱՄՆ քաղաքացիների ծեծել ու անպատիժ մնալ։ Զորք մտցնել այլ պետություն՝ Իրաք, Սիրիա, տեղում քրդերի ու եզդիների ցեղասպանություն կազմակերպել և անպատիժ մնալ։ Սիրիան դարձնել արյան ծով ու անպատիժ մնալ։ Իսլամական պետության հետ նավթի առևտուր անել ու անպատիժ մնալ։ Փողեր լվանալ որդու միջոցով ու անպատիժ մնալ։ Ռուսական ինքնաթիռ խփել ու մեծ հաշվով մարսել։ Թուրքիան վերածել սուլթանության և հաջողել։ Ստալինյան ռեպրեսիաների ենթարկել սեփական զինվորականությանը, մտավորականությանը, լրագրողներին,
ակտիվիստներին ու անպատիժ մնալ։ Փակել Facebook և Twitter սոցիալական ցանցերը և արդարացվել։ Ամերիկյան հոգևորականին ազատազրկել և մարսել։ ՄԱԿ-ի բանաձևերի վրա թքած ունենալ։ Միջազգային հանրության վրա թքած ունենալ։ Ամերիկյան զինվորներին Ստամբուլում ծեծել ու անպատիժ մնալ։
Հիմա պատկերացրեք, որ նման վարքագիծ դրսևորեր, ասենք, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը... Ինչ համամարդկային-համաշխարհային-համաեվրատլանտյան հիստերիայի ականատես կլինեինք։ Չէ, բայց սա Թուրքիո սուլթանն է, իրեն կարելի է, իրեն պատժող ՏՂԱ չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել