Image result for հայաստան իսրայելՀայաստանի և Իսրայելի միջև քաղաքական երկխոսության զարգացման գործում մեծ նշանակություն կարող է ունենալ հայության և հրեա սփյուռքի միջև գործակցության գործընթացի ձևավորումը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների հայ և հրեա համայնքների միջև համագործակցության հաստատմանը, որոնց հարաբերություններում առկա հակասությունները շատ հաճախ կրում են երկուստեք սուբյեկտիվ, իսկ որոշ դեպքերում` անհիմն քաղաքականացված բնույթ: Կարծում եմ, որ հայության և հրեա սփյուռքի միջև գործակցության ու հակասությունների հիմնահարցը լրջագույն և համապարփակ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, որը կարող է բացահայտել ոլորտում գոյացած արհեստածին խնդիրները և առաջարկել դրանց կարգավորման համապատասխան լուծումներ: Սա իր հերթին կբերի Հայաստանի և Իսրայելի միջև քաղաքական երկխոսությունը անհամեմատ ավելի բարձր մակարդակի, ինչի անհրաժեշտությունը, ըստ էության, հարկավոր է առաջին հերթին հայության շահերի տեսանկյունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել