Մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ 42-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն մի տարվա հարաբերություններից հետո բաժանվել է 25-ամյա մոդել Նինա Ագդալից: 

Ինչպես հայտնում է RadarOnline-ը, Դի Կապրիոն Ագդալին լքել է իր նախկին սիրուհի, բրիտանացի մոդել Ռոքսի Հորների համար:

«Լեոն միշտ ասել է, որ իրեն շատ է դուր գալիս Ռոքսին, իսկ վերջին ամսում նրանք սկսել են շատ ակտիվ նամակագրություն: Նրանք դեռևս հնարավորություն չեն ունեցել դուրս գալու լիարժեք հանդիպման, սակայն վստահ ենք՝ շատ շուտով Լեոն Ռոքսիի համար ռոմանտիկ երեկո կկազմակերպի»,- ասել է աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել