Երևանում ու մարզերում անձրև է սպասվում.  Հնարավոր է կարկուտPanARMENIAN.Net-ը գրում է.

Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի, 29-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում մայիսի 25-26-ի, 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-ի, 29-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել