Armlur.am-ը գրում է.

1990-ականներին մեծ ճանաչում վայելող երգչուհի Օլգա Այվազյանը վերջին տարիներին նույն ակտիվությամբ չի ներկայանում հանդիսատեսին: Նրա երկրպագուներն անհանգստանում են եւ հարցնում` ո՞ւր է կորել Օլգա Այվազյանը, ինչո՞ւ է նա բավարարվում՝ տարեկան մեկ-երկու տեսահոլովակ թողարկելով: Օլգա Այվազյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ շարունակում է աշխատել եւ հուսով է, որ ամռանը երկրպագուներին ուրախացնելու առիթ կունենա` կրկին տեսահոլովակի տեսքով: Բացի այդ` Օլգային առաջիկայում սպասվում են եվրոպական շրջագայություններ:

Մեր դիտարկմանը, որ ժամանակին Օլգան հաճախ էր հանդես գալիս հեղինակային երգերով, իսկ վերջին շրջանում` կարծես թե ոչ, երգչուհին պատասխանեց. «Այո՛, իմ երեք ալբոմներում տեղ են գտել հենց իմ գրած երգերը, բայց հետո ցանկացա ոճային փոփոխության դիմել եւ սկսեցի համագործակցել երգահանների հետ: Վերջին հեղինակային երգը, որ հանձնել եմ հանդիսատեսին, եղել է «Մաման»»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել