YouTube-ում վայրկենական բեռնվում են հարյուրավոր տեսանյութեր՝ ամենատարբեր թեմաներով: Ներկայացնում ենք փոքրիկ հնարք, որը կօգնի արագ կերպով այդ մեծ քանակով նոր տեսանյութերից գտնել հենց ձեզ հետաքրքրողը:

Բոլորս էլ գիտենք, որ YouTube-ում հնարավոր է գտնել այն ամենն ինչ հետաքրքրում է  պարզապես բաժանորդագրվելով հատուկ ալիքների և ստանալ ծանուցումներ նոր տեսանյութերի հրապարակման դեպքում: Սակայն քչերը գիտեն, որ YouTube-ում կան ավտոմատ կերպով գեներացվող էջեր, որոնք մեկ թեմայի շուրջ միավորում են բոլոր տեսանյութերը, playlist-երը և ալիքները:

screenshot-www-youtube-com-results-1483443048164_1483443073-630x360

Այդպիսի էջեր գտնելու համար, բավական է միայն ձեզ հետաքրքրող թեման անգլերենով որոնել և ավելացնել topic բառը: Որոնման արդյուքում առաջինը կհայտնվեն հենց այդպիսի էջերը, որոնք տարբեր աղբյուրներից գեներացնում են տվյալ թեմայի վերաբերյալ բոլոր նյութերը:

2_1483443554-630x348

Եվ ամենակարևորն այն է, որ այդ էջերին հնարավոր է բաժանորդագրվել և ստանալ ծանուցումներ ամեն անգամ նոր նյութ հրապարակվելու դեպքում: Այս հնարքը ձեզ կազատի ամեն անգամ երկար ժամանակ տրամադրել ու քրքրել YouTube-ը, ձեզ անհրաժեշտ թեմայով տեսանյութեր գտնելու համար կամ էլ տասնյակ ալիքների բաժանորդագրվել: Այսպիսով ամեն ինչ մեկ տեղում է և ավելի հասանելի ու հարմարավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել