Related image

Չգիտեմ՝ սա ինչ-որ բան նշանակում է, թե ոչ, բայց համաիրանական «Շաբաքե-յե խաբար» լրատվական ալիքով Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռուհանիին պաշտոնապես շնորհավորած տարբեր պետությունների նախագահների ցանկում Տաջիկստանի և Աֆղանստանի նախագահներից հետո երրորդը նշվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունը:

Վ. Պուտինը և Ի. Ալիևը բավական երկար ցուցակի մեջտեղի և վերջին հատվածում էին:

Հիշեցնեմ, որ Տաջիկստանը և Աֆղանստանը Իրանի հետ միասին կազմում են աշխարհի պարսկալեզու երկրների եռյակը, իսկ մենք էլ լեզվական առումով, պատկերավոր ասած, նրանց հորեղբոր որդի ենք գալիս :)

#մերհարևանԻրանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել