«Դեսպան Արման Նավասարդյանը լուրջ վտանգներ է տեսնում հայկական սահմանի երկայնքով այս ամիս տեղի ունեցած ադրբեջանաթուրքական ռազմախաղերում: «Շատ վտանգավոր քայլ էր, ոչ միայն նրա համար, որ զորախաղ եղավ, այլև Չավուշօղլուն հայտարարեց՝ քանի որ հայ֊ռուսական համագործակցությունը ռազմական բնագավառում շատ բարձր մակարդակի վրա է, մենք էլ պետք է հասնենք այդ մակարդակին, իսկ հասնելու ճանապարհին Նախիջևանում թուրքական ոազմաբազա ստեղծելու հարց դրեց: Ծիծաղելին այն է, որ նա հղում է կատարում Ղարսի պայմանագրին, բայց իրականում այստեղ փաստերը զլխիվայր են դրվում, որովհետև ըստ այդ պայմանագրի 4-րդ, 5-րդ հոդվածների՝ սևով սպիտակի վրա գրված է՝ Թուրքիան իրավունք չունի այնտեղ ստեղծել որևէ ոազմական մի բազա կամ ուժեր, և սա 1921 թվականին է ասվում: Եթե Թուրքիան նման քայլի գնա, ապա նրա հյուսիսային սահմանները պետք է վերանայվեն»,-ասաց պարոն Նավասարդյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել