Երբ ադրբեջանական կողմը Spike է կիրառում հայկական զինված ուժերի դեմ ու հայտարարում, որ դա կանխարգելիչ հարված է, նշանակում է, որ սահմանում հարաբերությունների տրամաբանություն են փոխում։ Իրենք իրենց իրավունք են վերապահում սեփական խիստ սուբյեկտիվ գնահատականների հիման վրա գործողություններ անել ու փորձել հայկական տեխնիկա խոցել։ Թվում է, թե ընդամենը մեկ հարված էր, այն էլ՝ անհաջող, բայց դրա հիմքում, իրականում, լուրջ վտանգներ կան։ Եվ սա պետք է հստակ գիտակցել ու կանխել։
Մեծ հաշվով՝ կանխարգելիչ հարվածները հենց այն մարտավարությունն է, որը մենք պետք է կիրառեինք։ Пандухт-ը այդ մասին լավ հոդված է գրել, քիչ անց կհրապարակեմ Voskanapat-ում։ Հիմա տեսնենք, հուսով եմ՝ այն ճանապարհը, որը մեր փոխարեն ադրբեջանցիք բացեցին, կօգնի մեզ բարձրացնել ավելի կանխատեսելի և զսպված հակառակորդ ունենալու գործի արդյունավետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել