«ԱԺ ընտրություններից հետո, տևական ժամանակ է քաղաքական շրջանակներում և մամուլում ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում: Մեր տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում նոր կառավարության ձևավորումից հետո կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինս 1997- 1998 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, այնուհետև 1998- 2007 թթ. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:
 Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը: Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2016 թ. սեպտեմբերից: Մինչ այդ նա աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, ապա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ում: Ի դեպ, մեր աղբյուրները նաև նշում են, որ նոր կառավարության կազմում փոփոխությունները չափազանց քիչ են լինելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել