Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը մայիսի 15-ի ժամը 18-ի դրությամբ ստացել է 109 ահազանգ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ահազանգերից 8-ն ստացվել է քաղաքացիներից, 25-ը՝ ոստիկանության ծառայողներից, 46-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ դիտորդներից, 2-ը՝ հանձնաժողովի անդամներից, 15-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 6-ը՝ այլ աղբյուրներից:

Հետաքննություն է կատարվում 39 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով: Մնացած ահազանգերը ստուգման փուլում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել