Картинки по запросу վլադիմիր գասպարյան168.ժամ-ը գրում է.

Երևանի 9/ 21 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Քաղաքապետի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելուց  հետո  լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ քվեարկել է հանուն կայունության:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև լրագրողների այն դիտարկմանը, թե ընդդիմադիր գործիչներն անհրաժեշտություն են համարում ՀՀԿ-ի շտաբի մոտ ոստիկանների կողմից հսկողություն սահմանելը:

«Ոստիկանները բոլոր քաղաքական ուժերի շտաբերի մոտ ուշադիր են` սկսած Հանրապետականից վերջացրած «Երկիր ծիրանի»-ով»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել