Related imageԱռաջին անգամ Հայաստանը եվրատեսիլի մասնակցության հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետ է վերցրել հայտը: Մասնակցությունը սկսվել է 2006 թվականից: ՀՀ-ն առաջին անգամ ներկայացրել է երգիչ Անդրեն Աթենքում: Առաջին անգամ եզրափակիչ չենք անցել 2011 թվականին (Էմմի): 2012 թվականին Հայաստանը քաղաքական պատճառներով հրաժարվել է եվրատեսիլին մասնակցությունից, սակայն մեկ տարի անց կրկին ներկայացրել է մասնակցության հայտ:
2009 թվականին Մոսկվայում կայացած եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող տեսաշարում ներառված էր Արցախի <<Մենք ենք, մեր Սարերը>> հուշարձանը: Այդ կտորը սակայն ադրբեջանցիների բողոքի հիման վրա, որ իբր հուշարձանը չի գտնվում Հայաստանի տարածքում, հանվեց եթերից: Չնայած նրան, որ ադրբեջանի տեսաշարում ներկայացված էր <<պոետների դամբարանը>>, որը գտնվում էր Իրանում, Թավրիզում:
2009 թվականին ադրբեջանի 43 քաղաքացիներ իրենց ձայնը տվել են Հայաստանի մասնակցին, ինչը նրանցից մեկը՝ Ռովշան Նասիրլին Ազատություն ռադիոկայանի եթերում բացատրեց հետևյալ կերպ: <<Հայաստանի երգը շատ ավելի ադրբեջանական էր, քան ադրբեջանինը>>))))):
Ընդհանուր առմամբ Հայաստանը այս տարիների ընթացքում եվրատեսիլում ստացել է 1197 միավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել