Artsakhpress.am-ը գրում է.

Մոսկվայում կայացան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլի առաջին տուրի պարտիաները:

Առաջին տուրում հաղթանակ տոնեց միայն Հոու Յիֆանը. մրցաշարի միակ կին մասնակիցը սև խաղաքարերով առավելության հասավ Յան Նեպոմնյաշչու նկատմամբ: Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ փուլի խաղային օրերն են մայիսի 12-17-ը և 19-21-ը: Մայիսի 18-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 15:00-ին: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել