Картинки по запросу timatiՄարդիկ 8-30 հազար փող են տվել, ու իրենց մեծ մասը՝ հենց Տիմատիին լսելու ակնկալիքով։

Մարդիկ պարտաճանաչ կերպով եկել են համերգին՝ տոմսում գրված ժամին, իսկ համերգը սկսվել է գրեթե 2 ժամ ուշացումով։

Մարդիկ, հերիք չէ, սպասել են այդ երկու ժամը, դեռ մի բան էլ վերջում չեն ստացել իրենց գլխավոր ակնկալիքը։ Թե բա՝ ապարատուրան փչացել էր, ու վատ պարողին խանգարող այլ հանգամանքներ։

Այսքանից հետո մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտել՝ ձեռքի տակ եղած «պրոտեստային» միջոցներով, որոնք իրենցից դատարկ շշեր էին ներկայացնում։

Բա լավ են արել, աչքի թայն էլ հանել են։ Ու որ Տիմատին խոստացել է կրկին համերգ տալ՝ առաջին անգամ իր կենսագրության մեջ, թե վերջին, այդքան էլ էական չէ։ Այս պահին ընդամենը ասել է, որ կտա, ու դեռ փաստ չէ, որ կանի։

Չանելու պարագայում ոչ միայն պետք է նետված շշերը համարել նորմալ, այլ պետք է լինեն պատասխանատվության ենթարկվողներ. եթե մեղավորը կազմակերպիչներն են, ովքեր չեն կատարել իրենց պարտականությունները՝ առաջացնելով ֆորսմաժորային իրավիճակ, ապա՝ կազմակերպիչները, իսկ եթե Տիմատիենց կողմն է մեղավոր, իրենք։

Մարդիկ վճարել են մի բանի համար, ստացել են լրիվ այլ բան ու սրանում, եթե մի քիչ խորանանք, մեքենայության հոտ կառնենք։ Իսկ մեքենայությունը քրեորեն պատժելի զանցանք է արդեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել