Картинки по запросу նորածիններՊրակտիկ խնդրին պրակտիկ լուծում՝ Հայաստանում դեմոգրաֆիան կատաստրոֆիկ իրավիճակում է: Դրա հետ մեկտեղ՝ կա ու գնալով աճում է ամուրի կանանց թիվը: Տղամարդիկ քիչ են, իսկ ամուսնության համար պիտանի տղամարդիկ էլ՝ ավելի քիչ: ՀՀ-ում բնակվող կանայք շատ ավելի պարտաճանաչ, կիրթ և աշխատասեր են, քան տղամարդիկ:

Մյուս կողմից կա ահագին ընտանիք, որտեղ, սենց ասեմ, ամուսինը ունակ է և հակված է մեկից ավելի կին ունենալու: Սակայն «կողմնակի» կանայք հազվադեպ են երեխա ունենում, քանի որ դրա համար կան մշակութային և որոշ իրավական լուրջ խոչընդոտներ:

Հիմա, եթե առաջին կինը դեմ չէ, տղամարդն էլ «սիրառատ» է, ինչո՞ւ չմտածել օրինականացնել այն, ինչը, սենց, թե նենց, կա: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի կին ավելի հակված կլինեին երեխա ունենալու: Անունն էլ դնենք եվրոպական արժեքներ, ահագին գրանտ բերենք երկիր-բան...

Հիմա շատերդ կարդալուց մտածելու եք՝ «սա լո՞ւրջ ա ասում»: Պարզա ա, որ չեմ հելնելու միծինգ անեմ, բայց կուզենայի՝ քննարկվեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել