Image result for ընտրակաշառքՀայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը Թուրքիայում կանվանեին «խորքային պետություն», այսինքն՝ մի ստվերային կառույց, որը զավթել է պետությունը և սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով չի գործում:
Այն գործում է իր ներքին օրենքներով, ստվերային լծակներով, և քանի որ ձևականորեն պետք է պահվեն սահմանադրության պահանջները, ստեղծվել է Հանրապետական կուսակցությունը, որը առերևույթ կատարում է իշխող կուսակցության դերը:
«Խորքային պետությանն» են ենթարկվում իշխանության բոլոր ճյուղերը, ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, տնտեսությունը, բանտերը և այլն:
Սա գրում եմ նրա համար, որ չֆիքսվեք ՀՀԿ-ի վրա, որը իրականում որևէ որոշում չի կայացնում և, բնականաբար, ընտրակաշառքներ էլ չի բաժանում և իրականում ընտրությունների ժամանակ` ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ Երևան քաղաքի ավագանու, մրցակից սուբյեկտ չի հանդիսանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել