Картинки по запросу սուրեն սարգսյանԻսրայելը լավա անում՝ Ադրբեջանին զենքա վաճառում։
Իսրայելը լավա անում՝ Երուսաղեմի հայկական կալվածքների միջով պատա շարում։
Իսրայելը լավա անում՝ Ադրբեջանի հակահետախուզությանը տեղեկատվությունա տալիս մեր դեմ։
Իսրայելը լավա անում՝ Բաքվին Վաշինգտոնում օգնումա։
Քանի ռեզիդենտ դեսպան չունենք՝ գնա տեղում կռիվ տա, սենցա լինելու։ Մենք ենք թույլ, իրանք չեն հակահայ։

Մեզ պե՞տք է Իսրայելում դեսպան ունենալ։ ԱՅՈ։
Իսրայելին պե՞տք է Հայաստանում դեսպան ունենալ։ Առանձնապես՝ ոչ։
Էլ ի՞նչ «դու բաց, ես կբացեմ» ենք խաղում։ Իրանք ստեղ 15.000 համայնք չունեն, եկեղեցապատկան հողեր չունեն, մենք էլ իրա թշնամուն դրոններով չենք զինում։ Բացեն, ի՞նչ անեն։ Թել-Ավիվում դեսպան նստացնենք, թող Մոսսադից, պաշտպանության բանակից ու ԱԳՆ-ից տուն չգա, սաղ օր միտինգ անի, բան պահանջի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել