Թալիշ հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների կողմից այսօր ներկայացվել է թալիշական զինանշանի նոր նախագիծը, որի խորհրդանիշների բացատրությունը և այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում: Այստեղ կներկայացնեմ միայն զինանշանի գրառումները:

Դրա ամենավերևի մասում գրված է «ԹԱԼԻՇ»՝ անվանում, որը թալիշերենում կիրառվում է երկու իմաստով՝ «Թալիշ» - թալիշների երկիրը, Թալիշստանը, և «թալիշ» - թալիշ ազգը, ժողովուրդը:

Զինանշանի կենտրոնում կլոր շրջանում թալիշերենով կրոնական բովանդակությամբ գրառում է՝ «ԱՍՏՎԱԾ, ՄԱՐԳԱՐԵ, ՀՐԱՄԱՆԻ ՏԵՐԵՐ», որը վերցված է Ղուրանի ալ-Նիսա սուրայի 59-րդ այաթից:

Ներքևի հատվածում ժապավենի վրա կրկին թալիշերենով արդեն աշխարհիկ բովանդակությամբ գրառում է՝ «ՊԱՏԻՎ, ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»:

Զինանշանի պատկերը՝

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել